Լատվիայի եկեղեցում հրդեհ է բռնկվել Ուկրաինայի մասին քարոզի ժամանակ (տեսանյութ)
ՏեսանյութերԼատվիական Բալդոնում Ուկրաինայի մասին քարոզի ժամանակ եկեղեցում հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում է RT-ն իր տելեգրամյան ալիքում։
Տեղական հեռուստաալիքը հեռարձակել է ծառայությունը։ Այն պահին, երբ հովիվն սկսել է խոսել ուկրաինական իրադարձությունների մասին և հարցրել, թե արդյոք պետք է ներել ռուս զինվորներին, հարցը տալուն պես հրդեհ է բռնկվել։
Լատվիական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ոչ ոք չի տուժել։ Այժմ եկեղեցին փակ է` վերանորոգման համար: Հրդեհը վնասել է տանիքը և վերին հարկը։