Ուկրաինայի վերականգնումը միլիարդներ կպահանջի. Շոլց
Աշխարհ
Ուկրաինայի վերականգնումը միլիարդներ կպահանջի և ավելի մասշտաբային հարց կլինի, քան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայի վերականգնման այսպես կոչված` «Մարշալի ծրագրի» իրագործումը: Նման կարծիք է հայտնել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Ավելի վաղ Շոլցը նշել էր, որ Ուկրաինայի վերականգնումը կդառնա «սերունդների խնդիրը»։ Շոլցը նաև հայտարարել էր, որ ներկայումս քննարկվում է ռուսական նավթի առավելագույն գների հաստատման հարցը՝ նշելով, որ այդ ոլորտում որոշակի առաջընթաց կա:
«Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե կազմակերպվի գլոբալ մակարդակով: Քննարկումները շարունակվում են, տեխնիկական մեծ բարդությունների պատճառով դրանք դեռ չեն ավարտվել»,- ասել էր Գերմանիայի կանցլերը:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն