Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Ռումինիա Ֆինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցել Նոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու Ասիայում Ալիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. Սաղաթելյան Ռուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակը Փաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա Զոհրաբյան Ինչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է Մասկին Եվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք է Nvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասին Մասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլար 

Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ. Թևանյան

Բլոգոսֆերա

Ջաբրայիլից մինչև «Սուրմալու»։ Նման վերտառությամբ գրառում է արել ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքի իր էջում։

«Հայաստանն ու Արցախն ապրում են աղետից–աղետ ռեժիմի մեջ։ Ուշագրավն այն է, որ հանրությանն այդ ռեժիմի մեջ ապրեցնում են տեղեկատվական նույն տեխնոլոգիաները կիրառելով։ Չես հասցնում մի աղետի տակից դուրս գալ ու պատասխանատուների հետևից ընկնել, երբ մյուս աղետն է գալիս ու լրատվական հոսքերից անհետացնում նախորդ աղետը։

Ամենազզվելին այն է, որ սրանք ամեն մի աղետի հետ շրջանառության մեջ են դնում գերլավատեսական կեղծ լուր։ Անպաշտպան ականջները հաճույքով ընդունում են կեղծիքը՝ սոցիալական ցանցերում հաղթանակներ տանելով կամ երջանկանալով։

2020–ի սեպտեմբերի 27–ին թշնամին հարձակվեց՝ օգտվելով Նիկոլ Փաշինյանի դիվանագիտական կոպտագույն սխալներից։
Թշնամին գրոհում էր Ջաբրայիլի ուղղությամբ ու առաջ գալիս։ Իշխանություններն այդ ընթացքում «Հաղթելու ենք»–ի ներքո «ազատագրում» էին Շահումյանն ու Գետաշենը։

Ջաբրայիլը հանձնվեց։ Ստի ու կեղծիքի խոսնակը սկսեց հանրությանը զբաղեցնել, որ թեժ մարտեր են Ջաբրայիլում ու դեռ շարունակվում է Գետաշենի ու Շահումյանի «ազատագրումը»։

Հետո եղավ Ֆիզուլին, Զանգելանը, Կուբաթլուն։ Հետո ընկավ Հադրութը։ Ջաբրայիլն արդեն մոռացվել էր։

Հետո ասացին, որ Շուշին է վտանգված։ Հադրութը տեղեկատվական հոսքերից դուրս մնաց։

Շուշին 4 օր արդեն հանձնված էր, բայց Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9–ի առավոտյան գրում էր, որ Շուշիի համար թեժ մարտերը շարունակվում են։ Նույն օրվա գիշերը ստորագրվեց կապիտուլյացիան։ Տեղեկատվական աղբ ուտող զանգվածին կերակրում էին, որ նա ոչ թե կապիտուլացվել է, այլ «կյանքեր է փրկել»։

Պատկերացնո՞ւմ եք, գլխավոր գլխակերը հանդես է գալիս որպես «կյանքեր փրկող»․ լկտիությունը չափ ու սահման չունի։
Թշնամին մտավ Հայաստանի տարածք ու մինչև հիմա մնացել է այստեղ։ Բայց դրան այնքան աղետներ են հաջորդել, որ արդեն սովորական է դարձել ադրբեջանցիների ներկայությունը Հայաստանում։ Մանավանդ որ հայ զինվորներին «քացով լարելու» կադրերը հատուկ տարածվեց համացանցում, որպեսզի համընդհանուր վախի ու հուսահատությա մթնոլորտում ավելի հեշտ իրագործվի «Ինչ ուզում են տանք պրծնենք, միայն թե կռիվ չլինի ու խաղաղ ապրենք» հրեշավոր ծրագիրը։

Նոյեմբերի 9–ի հայտարարության տեքստից շեղվող ժամկետում ադրբեջանցիները Լաչինի միջանցքի աշխարհագրություն են փոխում։ Հանձնվում է Աղավնոն։ Ու այս ամենի ֆոնին տեղի է ունենում «Սուրմալուի» պայթյունը։ Աղավնոն դուրս է մնում լրահոսից։ Հայը սեփական տունն է այրում Աղավնոյում, Արցախի իշխանությունը կազմակերպում է հայերի բռնի տեղահանումը։ Աղավնոյի այրվող տան կրակը մի կերպ է տեղ զբաղեցնում «Սուրմալուի» կրակի արանքում։ Աղետները մրցում են միմյանց հետ տեղեկատվական դաշտում տեղ զբաղեցնելու համար։

Սարսափով եմ սպասում «Զանգեզուրի միջանցքի» թեմային։ Հատկապես երբ սրանք հայտարարում են, որ միջանցքային տրամաբանություն չի լինելու։ Ինչ ասել են, հակառակն է եղել․․․

Հ․Գ․։ Ո՞վ է հիմա հիշում, որ «Սուրմալուի» դեպքից մեկ օր առաջ Ալիևը հայտարարել էր, որ Ղարաբաղին զրո կարգավիճակ է տալու, ղարաբաղցիներն էլ զրո են լինելու Ադրբեջանում, իսկ պաշտոնական Երևանը ծպտուն անգամ չէր հանել։ Ալիևն արձագանքել էր Նիկոլի՝ Ղարաբաղի կարգավիճակն իջեցնելու համաձայնությանը։ Նիկոլի լռությունը համաձայնության նշան դարձավ։

Ո՞վ է հիշում, որ իշխանությունը հայտարարել էր, որ Լաչինի միջանցքի հարցով ադրբեջանցիների պահանջը լեգիտիմ չէ։ Բա որ լեգիտիմ չէ, ապա ինչու՞ են Աղավնոյում տուն այրում։

Ո՞վ է հիշում, որ Փաշինյան Նիկոլը 2021–ի ամռանը գերիներին առաջարկում էր «ընդամենը» 1–2 ամիս դիմանալ Բաքվի բանտերում՝ «հանուն հայրենիքի»։ Արդեն տարուց ավել է անցել։

Ո՞վ է հիշում, որ գազը, հոսանքը, ջուրը պետք է չթանկանային։

Ո՞վ է հիում, որ իշանությունն ու բիզնեսը պետք է տարանջատված լինեին, մականունավոր օլիգարխները պետք է պատգամավոր չլինեին, թալան չպետք է լիներ, խնամի–ծանոթ–բարեկամ սկզբունքը կադրային հարցերում չպետք է լիներ։

Ո՞վ է հիշում ․․․»,-գրել է նա

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է ՌումինիաBepiColombo տիեզերական ապարատը սկսել է պտտվել Մերկուրիի շուրջՖինլանդիան ցանկանում է Ռուսաստանի սահմանին հակատանկային պատնեշներ կառուցելՆոյեմբերի 24-ի գիշերը հնարավոր կլինի դիտել «Կուղբի լիալուսինը» Միջուկային սպառնալիքներ, Թրամփին մարտահրավեր և նոր տագնապ Եվրոպայում ու ԱսիայումԱլիևի կամակատարի հետ գործարքի չեն գնում․ ճիշտ ճանապարհի վրա ես՝ հրաժարական տո՛ւր. ՍաղաթելյանԼե Պենը զգուշացրել է Ուկրաինայի հակամարտության՝ երրորդ համաշխարհային պատերազմի վերածվելու վտանգի մասինՌուսական հրթիռները՝ Լեհաստանում․ Հյուսիսատլանտյան դաշինքը շտապ քննարկում է իրավիճակըԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՓաշինյանը հենց հրաժարական տա, ժողովրդին բերեք ԱԺ, ստիպեք՝ ՔՊ-ն ընդդիմության թեկնածուին քվեարկի. Նաիրա ԶոհրաբյանԻնչո՞ւ է խափանվել Starshield-ն Ուկրաինայում․ կոնգրեսականը դիմել է ՄասկինԵվրամիությունում առաջարկել են Ռուսաստանի քաղաքացիներին վիզաներ տրամադրել միայն առանձին դեպքերում Վարդենյաց լեռնանցքում բուք էNvidia-ի գործը․ ի՞նչ են պատմել ամերիկյան աղբյուրները Ալիս Հուանգի կապերի մասինՄասկ․ արհեստական բանականության ոլորտին կարող են պետք գալ ևս հարյուրավոր միլիարդ դոլարԲելգիայում գործադուլը կանգնեցրել է օդային երթևեկությունըՈրոշ երթուղիներում ժամը 22։30-ից տեղի կունենան ուղեգծերի փոփոխություններ Nvidia-ի բաժնետոմսերը թանկացել են 8,5%-ով՝ բորսայի բացումից առաջԻրանի խորհրդարանը պատրաստ է արագացնել միջուկային պայմանագրից դուրս գալու օրինագիծըՖինանսների նախարարությունը վերանայում է իր աշխատանքը՝ 2031-ի տեսլականի համարStarlink-ը կարող է հայտնվել Tesla-ի մյուս մոդելներում 2027-ի վերջինՕդեսան երկրորդ օրն է մնում առանց էլեկտրականության, ջեռուցման և ջրիԱլկարասը երեք սեթ-փոյնթ փրկեց ու առաջին անգամ նվաճեց Թուրինի տիտղոսըՆախագահի հրամանագրերով մի քանի դեսպաններ հետ են կանչվելԳերմանիան Լիտվայում սկսել է կամիկաձե անօդաչուների առաջին մարտավարական փորձարկումներըPolitico․ Շենժենի գագաթնաժողովը ցույց է տվել Եվրոպայի ազդեցության թուլացումըՉինաստանում նախարարության աշխատակցին մահապատժի են դատապարտել լրտեսության համարՕվեչկինի հարվածը դիպավ դարպասաձողին․ արդեն 16 խաղ՝ առանց գոլի«ԹՐԻՓՓ»-ի մեկնարկը տրվեց. Թրամփի դեմ նոր քայլ, ՆԱՏՕ-ի կոշտ պատասխանը ՄոսկվայինVK-ն և MAX-ի մշակողը ԵՄ դատարանում վիճարկում են պատժամիջոցներըՎարչապետը և ԵՄ դեսպանները անդրադարձել են վիզաների ազատականացման շուրջ երկխոսության ընթացքինՌասել Քրոուի մեկ առաջարկը ստուդիայի համար հավելյալ մեկ միլիոն դոլար արժեցավՀարավային Կորեայի հետախուզության ղեկավար կարող է առաջին անգամ կին նշանակվելՊուտինի դիմանկար ու կեչու հյութ․ ի՞նչ է SHAMAN-ը պահանջում համերգից առաջՈ՛չ արտաքին թելադրանքով, հակաժողովրդավարական Սահմանադրությանը․ «Ապրելու երկիր» կուսակցությունը դեմ էՆԱՏՕ-ի հետախուզական ինքնաթիռը Սև ծովի վրայով 79 թռիչք է իրականացրելՀարրին կզրկվի՞ արքայազնի տիտղոսից․ ի՞նչ է պնդում Ուիլյամի մասին նոր գիրքըԿառավարությունում պաշտոնանկություններ են եղելՀարավային Կորեայում սպասվում են իշխանական լուրջ փոփոխություններ․ փոխվում են նաև հետախուզության ղեկավարներըԹրամփն ընդդեմ Շումերի․ ո՞վ կղեկավարի Սենատի նոր մեծամասնությունըԱրին Բերդի փողոցում գնացքի վագոններից մեկը կողաշրջվել է. սկսվել է վառելիքաքսուքային նյութերի արտահոսքԵՄ-ում քննարկվում է ռազմական ծախսերը կրճատելու առաջարկըՎեհափառը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է նորաօծ քահանաներինՎենետիկի արվեստի բիենալեն փակվել է․ 714 015 այցելու և մասնակցության նոր ռեկորդՆոյեմբերյանում 62-ամյա վարորդը «BMW X5»-ով վրաերթի է ենթարկել 72-ամյա հետիոտնի․ վերջինը մահացել էՔԿ նախագահը Իրանում հանդիպումներ է ունեցել իրավապահ մարմինների բարձրաստիճան ղեկավարների հետԻրանը ԱՄՆ-ի հետ համաձայնության պայման է համարում պատերազմի դադարեցումը բոլոր ճակատներումԱՄՆ-ի դեմոկրատները Կոնգրեսում ապահովել են 258 տեղ՝ 1992 թվականից ի վեր լավագույն արդյունքըՉինաստանի տիեզերակայանը պատրաստվում է ընդունել իր առաջին օտարերկրյա տիեզերագնացին«Քաղցած խաղերի» նոր ֆիլմն առաջին հանգստյան օրերին հավաքել է 225 միլիոն դոլար
Ամենադիտված