Կալիֆոռնիայում երկու ինքնաթիռ է բախվել օդանավակայանում. WP
Աշխարհ
Օգոստոսի 18-ին առնվազն երկու մարդ է զոհվել ԱՄՆ-ի Ուոթսոնվիլ քաղաքի (Կալիֆոռնիայի նահանգ) աօդանավակայանում վայրէջքամուտի ժամանակ երկու ոչ մեծ ինքնաթիռների բախման հետեւանով: Այդ մասին հայտնել է The Washington Post թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Դաշնային ավիացիոն վարչությունը:
Վարչության տեղեկատվությամբ՝ երկշարժիչ Cessna 340-ում գտնվել է երկու մարդ, մինչդեռ միաշարժիչ Cessna 152-ում եղել է միայն օդաչուն:
Քաղաքի վարչակազմի ներկայացուցիչները հայտնել են մի քանի զոհվածների մասին, սակայն հայտնի չէ, թե կան արդյոք ողջ մնացածներ: Թերթը նշում է, որ գտնին գտնվող մարդկանցից ոչ ոք չի տուժել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)