Զելենսկուն առաջարկել եմ հանդիպել Պուտինի հետ. Էրդողանը փակագծեր է բացել
ԹուրքիաՌեջեբ Թաիբ Էրդողանը հայտարարել է, որ Լվովում կայացած բանակցությունների ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն առաջարկել է Թուրքիայում հանդիպում անցկացնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
Նրա խոսքով, բանակցությունների գլխավոր թեման եղել է փետրվարից ի վեր շարունակվող պատերազմը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Պարոն Զելենսկու հետ քննարկել ենք երկկողմ հարաբերությունների բոլոր ուղղությունները: Եվս մեկ անգամ հայտարարեցի, որ շարունակվում է մեր համերաշխությունն ու աջակցությունը՝ Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականոթյանը հարցում:
Ճիշտ այնպես, ինչպես պարոն Պուտինին եմ ասել Սոչիում կայացած մեր հանդիպման ժամանակ, Զելենսկուն ևս հիշեցրել եմ, որ կարող ենք նրանց հանդիպումը կազմակերպել»,-Ուկրաինայից վերադարձի ճանապահին լրագրողների հետ զրույցում պատմել է Էրդողանը: