Հյուսիսային Կորեան առաջարկել է վերականգնել Դոնբասը
Ռուսաստան
Հյուսիսային Կորեայի շինարարներն առաջարկել են վերականգնել Դոնբասը:
Այդ մասին հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը:
«Պետք է նշեմ, որ հյուսիսկորեացի շինարարները բավականին աշխատունակ են, նրանք աշխատում են մեր երկրում և լավ ծանոթ ենք նրանց հնարավորություններին: Նրանք կարողանում են արդյունավետ աշխատել»,- լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխվարչապետը:
Ավելի վաղ, օգոստոսի սկզբին ԴԺՀ-ում հայտարարել էին, որ ծրագրում են Հյուսիսային Կորեայից շինարարների ներգրավել «տարածքի վերականգնման համար»:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)