Գերմանիայի տնտեսության ապագան մռայլ է. Reuters
Համաշխարհային ՄամուլԳերմանական տնտեսության հեռանկարը բավականին մռայլ է էներգիայի գների և մատակարարման սահմանափակումների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Գերմանիայի ֆինանսների նախարարության ամենամսյա հաշվետվության տվյալներին։
«Տնտեսության հետագա զարգացման հեռանկարներն այժմ շատ մռայլ են՝ անորոշության բարձր աստիճանով», - նշել են նախարարությունից։
Զեկույցում նշվում է, որ Գերմանիայի տնտեսությունը երկրորդ եռամսյակում լճացել է։ Միևնույն ժամանակ, Ուկրաինայում հատուկ գործողությունը հանգեցրեց նրան, որ էներգակիրների գները կտրուկ բարձրացան, իսկ կորոնավիրուսային համաճարակը և մատակարարման դժվարությունները տնտեսությունը հասցրին ռեցեսիայի եզրին։
Նախարարությունից հայտնել են, որ Գերմանիայի տնտեսական աճի կանխատեսումները կթարմացվեն հոկտեմբերի 12-ին։