Վրաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Վրաստան3,6 մագնիտուդով երկրաշարժ Է տեղի ունեցել Դմանիսից (Քվեմո Քարթլի) 23 կիլոմետր հեռավորությամբ գտնվող Սամեբա գյուղի մերձակայքում: Այդ մասին հաղորդվում Է Սեյսմիկ մոնիթորինգի ազգային կենտրոնի կայքում:
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 03:18-ին:
Էպիկենտրոնը գտնվում Է 11 կիլոմետր խորության վրա: Զոհերի ու ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել: Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվություն ունեցող երկիր Է:
Ամենահզոր երկրաշարժը, որը գրանցվել Է Վրաստանում, 7,0 մագնիտուդով տեղի Է ունեցել 1991 թվականին Ռաչա եւ Իմերեթի (Արեւմտյան Վրաստան) տարածաշրջաններում: Էպիկենտրոնում ինտենսիվությունը եղել Է 9 բալ: Այդ երկրաշարժի հետեւանքով զոհվել Է մոտավորապես 200 մարդ, ավերվել են գրեթե 46 հազար տներ եւ հազարավոր արդյունաբերեկան օբյեկտներ, հաղորդել Է Sputnik-ը: