Կենսաբանները հրապարակել են զոմբի ճանճի լուսանկարը, որի ուղեղից սունկ է աճում
Լուսանկարներ
Անմիջապես ուղեղից բողբոջած մակաբույծ սնկերով ճանճի լուսանկարը, որը նրան վերածել է զոմբիի, առաջին տեղն է զբաղեցրել BMC Ecology and Evolution Image Competition-ում:
Լուսանկարներում ճանճ է, որի գլխից աճում են Ophiocordyceps ցեղի մակաբույծ սնկերը։ Նրա սպորները, թափանցելով ճանճի կամ այլ միջատների ուղեղ, ստիպում են կենդանուն տեղափոխվել այնպիսի վայր, որն օպտիմալ է նոր սնկերի աճի համար։ Այստեղ ճանճը մնում է՝ սպասելով մահվան, իսկ սպորները սկսում են բողբոջել հենց նրա գլխում։ Այս կենդանի օրգանիզմների միջև նման սերտ հարաբերություններ են ձևավորվել հազարավոր տարիների էվոլյուցիայի արդյունքում:
Այս մրցույթի հիմնական նպատակն է գեղեցկության օգնությամբ մարդկանց ուշադրությունը հրավիրել բնության տարբեր բաղադրիչների կապերի վրա, որոնք ձևավորվել են հազարավոր ու միլիոնավոր տարիներ շարունակ, բայց այսօր ոչնչացման եզրին են։ Լուսանկարն արվել է Վալենսիայի և Լունդի համալսարանի էվոլյուցիոն կենսաբան և լուսանկարիչ Ռոբերտո Գարսիա-Ռոայի կողմից:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)