Սալմա Հայեկը կարող է նկարահանվել «Black Mirror»-ի վեցերորդ սեզոնում
ԼուսանկարներԴերասանուհիներ Սալմա Հայեկը և Էննի Մերֆին բանակցություններ են վարում Black Mirror գիտաֆանտաստիկ անթոլոգիայի վեցերորդ սեզոնում նկարահանվելու համար, հայտնում է Variety-ն:
Մինչ այս լրատվամիջոցները հայտնում էին, որ նախագծին միացել են Ջոշ Հարթնեթը, Ահարոն Փոլը, Քեյթ Մարան («Խաղաթղթերի տուն») և Ռորի Կալկինը («Ճիչ 4»)։
Black Mirror-ի նախորդ սեզոնի պրեմիերան կայացել է Netflix-ում` 2019 թվականի ամռանը։ Նոր դրվագների թողարկման ամսաթիվը դեռ հայտնի չէ: