Պուտինը Մակրոնին ասել է, որ Ուկրաինայի ԶՈւ-ի կողմից Զապորոժժիայի ԱԷԿ-ի գնդակոծումը լայնածավալ աղետի վտանգ է ստեղծում
ԱշխարհՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը իր ֆրանսիացի պաշտոնակից Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում ասել է, որ Ուկրաինայի Զինված ուժերի կողմից Զապորոժյեի ատոմակայանի տարածքի համակարգված գնդակոծությունը առաջացնում է լայնածավալ աղետի վտանգ, որը, ըստ Ռուսաստանի ղեկավարի, կարող է հանգեցնել հսկայական տարածքների ռադիացիոն աղտոտման։ Այս մասին հայտնում է Կրեմլի կայքը։
Հաղորդագրության մեջ ասվում է, որ երկու պետությունների ղեկավարները նշել են Զապորոժիեի ԱԷԿ հնարավորինս շուտ ԱԷՄԳ առաքելություն ուղարկելու կարևորությունը, որը կկարողանա տեղում գնահատել իրական իրավիճակը։ ՌԴ նախագահը հաստատել է գործակալության տեսուչներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու իր պատրաստակամությունը։
Ռուսաստանի և Ֆրանսիայի ղեկավարները պայմանավորվել են շարունակել շփումները բարձրացված և այլ հարցերի շուրջ։