Նրանք ամենաբարձր գինը կվճարեն իրենց սադրիչ վերաբերմունքի համար. Իրանը զգուշացրել է տարածաշրջանի պետություններին
ԱշխարհՍիոնիստական ռեժիմի հետ համագործակցությունը սպառնում է Պարսից ծոցի տարածաշրջանի կայունությանը և անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերի հրամանատար Ալիռեզա Թանգսիրին։
Իրանի Իսլամական Հանրապետությունը մեծ նշանակություն է տալիս հարևան պետությունների անվտանգությանը և նրանց կայունությունն ու անվտանգությունը համարում է սեփական բարեկեցությունը։
«Այդուհանդերձ, մենք զգուշացնում ենք տարածաշրջանում յուրաքանչյուր պետության, որոնք ամբարտավան տերությունների միջամտության և ներկայության համար հիմքեր են ստեղծում կամ նրանց ռազմակայաններ են տրամադրում, որ նրանք ամենաբարձր գինը կվճարեն իրենց սադրիչ և ոչ բարեկամական վերաբերմունքի համար և անկայունություն կառաջացնեն տարածաշրջանում»,- նշել է նա։
Նրա խոսքով՝ Իրանը կարծում է, որ Պարսից Ծոցի տարածաշրջանի հարևան պետությունների հետ եղբայրական հարաբերություններ են։
«Իրանը ծրագրում է բարեկամական հարաբերություններ պահպանել տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ իսլամական միասնության հիման վրա»,- նշել է նա։