Թուրքմենստանը կմիանա «Հյուսիս-Հարավ» միջանցքին
ԱշխարհԹուրքմենստանը կմիանա Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի կողմից ստեղծված «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին, ուրբաթ ասել է Թուրքմենստանի փոխվարչապետ եւ արտաքին գործերի նախարար Ռաշիդ Մերեդովը։
Այս մասին նա հայտարերել է Թուրքմենստանի արտաքին գործերի նախարարությունում օգոստոսի 15-16-ը Կասպից ծովի թուրքմենական ափին Թուրքմենբաշի քաղաքում դեպի ծով ելք չունեցող երկրների տրանսպորտի նախարարների մակարդակով միջազգային համաժողովի արդյունքներին նվիրված ճեպազրույցի ժամանակ։
Մերեդովը նշել է, որ Աշխաբադը «կշարունակի համագործակցել ռուս գործընկերների հետ երկաթուղային, ավտոմոբիլային, օդային, ծովային եւ այլ տեսակների տրանսպորտի ուղղությամբ համատեղ աշխատանքի ոլորտում»։ Նա ընդգծել է, որ կողմերը փոխգործակցության մեծ ներուժ ունեն «Հյուսիս-Հարավ» միջանցքի շրջանակներում։
«Սա բավականին հստակ, իրավաբանորեն ձեւակերպված երթուղի է բեռնահոսքերի մեծ ծավալների տեղաշարժի համար։ «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը ստորագրվել է դեռ 1998 թ. եւ ուժի մեջ է մտել 2000 թ. Այս միջանցքը հիմնվել է Ռուսաստանի, Իրանի եւ Հնդկաստանի կողմից։ Այսօր Թուրքմենստանը սկսել է այս համաձայնագրին միանալու ընթացակարգերը»,- ընդգծել է Թուրքմենստանի ԱԳՆ ղեկավարը։