Վարշավայի օդանավակայանում ձերբակալել են 81-ամյա կնոջ, ում ճամպրուկում հայտնաբերվել է 5 կգ հերոին
ԱյլԼեհաստանում ձերբակալել են Դանիայի 81-ամյա քաղաքացու, ում ճամպրուկում հայտնաբերվել է 5 կգ հերոին։ Այս մասին հայտնում է The Washington Post-ը։
Տարեց կինը Քենիայից Կանադա էր մեկնում Վարշավայում կանգառով։ Մաքսային հսկողություն անցնելիս իրավապահները կնոջ ճամպրուկում հայտնաբերել են ավելի քան 515 հազար դոլար արժողությամբ հերոինի մի քանի պարկ։
Դանիացի կնոջ խոսքով՝ ինքը չգիտեր իր ճամպրուկի պարունակության մասին։ Կինը պատմել է, որ ուղեբեռը «նվերներով» իրեն են տվել ընտանիքի անդամները՝ այն Կանադայում գտնվող հարազատներին հանձնելու համար։
Վարշավայի դատախազությունը երեք ամսով կալանավորել է թոշակառուին։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել՝ ապօրինի թմրամիջոց պահելու համար նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։