Մարիա Գևորգյանը ԵԱ-ի առաջատարին զիջում է կես միավորով
Սպորտ
Հայաստանը ներկայացնող շախմատիստուհիները շարունակում են պայքարը Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում:
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում ընթացող Եվրոպայի անհատական առաջնության 6-րդ տուրում Հայաստանի ներկայացուցիչներից հաղթանակներ տարան Մարիա Գևորգյանը, Աննա Սարգսյանը և Մարիամ Մկրտչյանը: Էլինա Դանիելյանը պարտությունը կրեց, իսկ Լիլիթ Մկրտչյանը կիսեց միավորը:
Այժմ Մարիա Գևորգյանը կես միավորով է ետ մնում առաջատարից և ունի 5 միավոր: 4,5-ական միավոր ունեն Լիլիթ ՄԿրտչյանը և Աննա Սարգսյանը: 4 միավոր է հավաքել Էլինա Դանիելյանը:
Եվրոպայի անհատական առաջնությանն այս տարի մասնակցում են
125 շախմատիստուհիներ: Մրցաշարն անցկացվում է շվեյցարական
մրցակարգով և բաղկացած է 11 տուրից: Առաջնությունը մեկնարկել է
օգոստոսի 20-ին և կեզրափակվի 31-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)