Ջենիֆեր Լոուրենսը ամուսնու հետ ժամադրության է գնացել ծաղկավոր մինիով
Լուսանկարներ
Փետրվարին հայտնի դարձավ, որ Ջենիֆեր Լոուրենսն առաջին անգամ մայր է դարձել։ Դերասանուհին երեխա է ունեցել իր ամուսնուց՝ Կուկ Մարոնիից։ Ամուսինները նախընտրում են թաքցնել իրենց անձնական կյանքը հետաքրքրասեր աչքերից, ուստի չեն շտապում երեխային հանրությանը ներկայացնել: Միևնույն ժամանակ, նորաթուխ ծնողներն իրենք են վերջերս սկսել ավելի ու ավելի հաճախ դուրս գալ փողոց։
Նախօրեին Ջենիֆերն ու նրա ամուսինը հայտնվել էին պապարացիների ոսպնյակների մեջ, երբ դուրս էին գալիս Նյու Յորքի Strip House ռեստորանից։ Հոլիվուդյան դերասանուհին ամուսնու հետ ժամադրության համար հագել է ռոմանտիկ մինի՝ ծաղկային պրինտով՝ Versace-ի արխիվից: Նա իր տեսքն ամբողջացրել է վզնոցով, մուգ կանաչ The Row ուսապարկով և կարմիր սանդալներով։ Աստղը հրաժարվել է դիմահարդարումից, բայց այնուամենայնիվ հիանալի տեսք է ունեցել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)