«Տրանսֆորմերների» աստղը խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպանություն գործել
Լուսանկարներ
Դերասան Շիա Լաբաֆը, ով առավել հայտնի է «Տրանսֆորմերներում» իր դերով, Ռոբերտ Բարոնի հետ զրույցում խոսել է ինքնասպանության մտքերի մասին։
Լաբաֆը խոստովանել է, որ ցանկացել է ինքնասպան լինել։ «Ես չէի հասկանում՝ ինչ է կատարվում։ Այլևս ապրել չէի ուզում։ Ամոթ էի զգում, որ նախկինում երբեք չեմ զգացել, այնպիսի ամոթ, որ մոռանում ես՝ ինչպես շնչել: Բայց ես նաև պայքարելու մեծ ցանկություն ունեի»,- ասել է դերասանը։
Վերջին շրջանում Լաբաֆը դժվար ժամանակներ է ապրում։ Դերասանը մի քանի վթարի է ենթարկվել, բողոքի ցույցերի մասնակից է եղել։ Դերասանին մեղադրում էին ոտնձգությունների մեջ, որից հետո Օլիվիա Ուայլդը նրան հեռացրեց իր ֆիլմից՝ նկարահանման հրապարակում անվտանգ մթնոլորտ ստեղծելու համար։ Ռեժիսորը նշել է, որ ինքը դերասանի աշխատանքի սիրահար է, սակայն համաձայն չէ նրա աշխատանքի մեթոդներին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)