Իրանը Ռուսաստանին հարյուրավոր անօդաչու թռչող սարքեր է փոխանցել. АР
Համաշխարհային ՄամուլՌուսաստանը հարյուրավոր իրանական անօդաչու թռչող սարքեր է ստացել, որոնք կարող են օգտագործվել Ուկրաինայի դեմ պատերազմում, հայտարարել են արևմտյան հետախուզության պաշտոնյաները: Առաքումները կատարվել են՝ չնայած Թեհրանին ուղղված ԱՄՆ-ի նախազգուշացումներին, գրում է Associated Press-ը: Պարզ չէ, թե արդյո՞ք Ռուսաստանը սկսել է անօդաչու թռչող սարքեր օգտագործել ուկրաինական թիրախների դեմ, սակայն անօդաչուները, ըստ երևույթին, գործում են, ասել են հետախուզության պաշտոնյաները՝ անանուն մնալու պայմանով: Առաքման հայտարարությունը երկու վաղեմի դաշնակիցների միջև ավելի սերտ ռազմական համագործակցության ևս մեկ նշան է:
Ուկրաինայում «րուսական ռազմական գործողության» մեկնարկից ի վեր՝ տնտեսական պատժամիջոցների և մատակարարման շղթայի խափանումների պատճառով Ռուսաստանն ավելի ու ավելի է դիմում Իրանին՝ որպես հիմնական գործընկեր և զենք մատակարարող:
Հուլիսին Սպիտակ տունը հրապարակավ զգուշացրել էր, որ Իրանը ծրագրում է Մոսկվային մատակարարել «հարյուրավոր» զինված անօդաչու թռչող սարքեր։ Մի քանի օր անց Սպիտակ տունը կարծիք է հայտնել, որ ռուս պաշտոնյաները երկու անգամ այցելել են Իրան՝ մատակարարումների շուրջ բանակցությունների համար: