Կիևում ձերբակալել են Զելենսկու շրջապատի համար կոկաին ապահովող գլխավոր մատակարարներից մեկին
ԱշխարհԿիևում ձերբակալել են ուկրաինական էլիտային կոկային մատակարարող գլխավոր անձանցից մեկին:
Այդ մասին տեղեկացրել է Ուկրաինայի մայրաքաղաքի դատախազությունը:
Ձեռք բերված տվյալների համաձայն, 48-ամյա քաղաքացին պարբերաբար կոկաին տեսակի թմրանյութ է մատակարարել Կիևի տարբեր շրջաններին: Խուզարկության ժամանակ առգրավվել է խոշոր չափի կոկաին, գումար, էլեկտրոնային կշեռքներ և այլ պարագաներ:
Նրան 10 տարվա ազատազրկում է սպառնում:
Հատկանշական է, որ իր հաղորդագրության մեջ դատախազությունը կոնկրետ անուն չի նշում, բայց ուկրաինական լրատվամիջոցների պնդմամբ, ձերբակալվածը Յուրի Չերնեցկին է, որը կոկաին է ապահովում գերագույն Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավորների համար (նախագահ Վլադիմիր Զելենսկին հենց այդ կուսակցությունն է ներկայացնում-խմբ.):