Ամերիկայի օգնությամբ կարող ենք հակահարձակման անցնել և հաղթել ռուսներին. Զելենսկու գրասենյակ
Աշխարհ
ԱՄՆ-ի կողմից ռազմական օգնության վերջին փաթեթը Ուկրաինային թույլ կտա անցնել հակահարձակման:
Այդ մասին The Hill-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը:
«Դա նշանակում է, որ մենք այժմ ի վիճակ կլինենք արդյունավետ հակագրոհել, անցնել հակահարձակման: Մենք կկարողանանք հաղթել հակառակորդին նոր սպառազինության շնորհիվ»,-ընդգծել է նա:
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց Ուկրաինային տրվելիք ռազմական խոշոր օգնության նոր փաթեթի մասին, որը կազմում է 2,9 մլրդ ԱՄՆ դոլար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի հուլիսի 28-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 29-ը ժամը 07.00-ն