Ամեն ինչ լավ կլինի. Մակրոն
Համաշխարհային ՄամուլՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ այս ձմռանը երկրում գազի մատակարարման հետ կապված խնդիրներ չեն սպասվում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք դիվերսիֆիկացրել ենք գազի մատակարարումները, շուտով կունենանք նոր գազային տերմինալ Լե Հավրում, մենք մեզ ապահովել ենք գազի պաշարներով։ Մեր ռազմավարական գազապահեստարաններն արդեն ավելի քան 90%-ով լցված են»,- պարզաբանել է Մակրոնը։
Ինչպես ընդգծել է պետության ղեկավարը, այս ձմռանը ֆրանսիացիների հետ ամեն ինչ լավ կլինի։
Մակրոնը ձմեռային շրջանի և ցրտահարություններին Ֆրանսիայի պատրաստակամության հետ կապված այլ կանխատեսումներ չի ներկայացրել։
Մինչ այս Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել էր, որ Ուկրաինայի բնակիչներին սպասվում է երկրի պատմության մեջ ամենադժվար ձմեռը։ Նա ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ կապույտ վառելիքի գները Եվրոպայում բարձրացել են 1000 խմ-ի դիմաց 3300 դոլարից: