Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով
ՏնտեսությունՍեպտեմբերի 1-ին Երևանում կանցկացվի հայ-իրանական գործարար համաժողով:
Իրանական ընկերությունները փնտրում են գործընկերներ գորգագործության, սննդի արդյունաբերության, կոշիկի արտադրության ոլորտներում, ինչպես նաև շինանյութեր արտադրող ընկերություններ։
«Հետաքրքրված հայկական կազմակերպությունների ներկայացուցիչներին հրավիրում ենք մասնակցել գործարար համաժողովին։
Հայտերը մինչև 2022 թ․ օգոստոսի 30-ը՝ ժ․ 17։00-ն, կարող եք ուղարկել [email protected] էլ․ հասցեին։
Միջոցառումը կանցկացվի ժամը 15։30-ին Ani Plaza Hotel հյուրանոցի Անի սրահում, հասցե՝ ք․ Երևան, Սայաթ-Նովայի պող., 19 շենք»,- ասված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաղորդագրության մեջ: