Ինչ էր ասել Հայկոն Նազենի Հովհաննիսյանին տարիներ առաջ․ հաղորդավարուհին հուզիչ տեսանյութ է հրապարակել
ԱյլԴերասանուհի, հեռուսահաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը հրապարակել է դրվագ իր արխիվային հաղորդումներից մեկից, որի հյուրը Հայկոն էր։ Կադրերին կից Նազենին գրել է.
««Ես ուզում եմ, որ մարդիկ իմ համերգից հետո դուրս գան լավ տրամադրությամբ, իրար սիրելով ու փաթաթված » … 2017- ի մեր ինտերվյուի մեջ ասաց Հայկոն:
Երեկվա համերգին շատ ՍԵՐ ԿԱՐ… ու անսահման կարոտ…
…Ես փորձել եմ լինել հավաք ու չքանդվել, կներես իմ եղբայր, եթե ինչ-որ բան էն չէր, մենք բոլորս շատ էինք ուզում, որ քեզ ՎԱՅԵԼ լիներ ամեն հնչյունն ու խոսքը:Ծնունդդ շնորհավոր, իմ Ընկեր՜՜՜, ՎԵՐև- ում հաստատ սերն ավելի շատ է. դու քո՜ աշխարհում ես։
մի օր կհանդիպենք էնտեղ…»։