Թուրք երգչուհին ձերբակալվել է երկրի կրոնական դպրոցների մասին կատակի պատճառով
ԱյլԹուրքիայի իշխանությունները ձերբակալել են փոփ երգչուհի Գյուլշենին՝ երկրի կրոնական ուսումնական հաստատությունների մասին կատակի պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։ Երգչուհուն մեղադրում են կրոնական ատելություն և թշնամանք սերմանելու մեջ։
Մեղադրանքի պատճառ է դարձել Գյուլշենի կողմից Ստամբուլում ապրիլյան համերգի ժամանակ հնչեցրած կատակը։ Այդ ժամանակ նա հեգնանքով ասել էր, որ իր երաժիշտներից մեկի «այլասերվածությունը» պայմանավորված է նրանով, որ նա հաճախել է կրոնական դպրոցներից մեկը։
Դրանից անմիջապես հետո սոցիալական ցանցերում երգչուհուն պատասխանատվության ենթարկելու կոչեր են սկսել տարածվել, գրում է Bloomberg-ը։ Միևնույն ժամանակ, ընդդիմադիր տրամադրված քաղաքացիները կարծում են, որ Գյուլշենի ձերբակալությունը ոչ այլ ինչ է, քան Էրդողանի կողմից տեղի պահպանողականների և կրոնական գործիչների աջակցությունը ստանալու փորձ նախագահական ընտրությունների նախօրեին, որոնք պետք է կայանան 10 ամսից։