Բրիտանիայում 38 կիլոգրամանոց պիթոնը փախել է տիրոջից և մտել հարևանի տուն
ԱյլՄեծ Բրիտանիայում 38 կիլոգրամ կշռող հինգ մետրանոց պիթոնը սողալով հեռացել է տիրոջից և մտել ուրիշի բնակարան։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Միջադեպը տեղի է ունեցել Հեմփշիր նահանգի Սաութհեմփթոն քաղաքում։ 62-ամյա հարեւանուհին նկատել է օձին, երբ այն սողում էր իր տան տանիքով: «Ես մտածեցի, որ դա պլաստիկ խողովակ է, բայց հետո տեսա, որ պիթոնի գլուխն սկսեց շարժվել», - ասել է նա:
Այնուհետեւ պիթոնը փորձել է սողալով մտնել բնակարաններից մեկը։ Բնակիչները ավել են վերցրել ու օձին գցել փողոց։ Սողունն ընկել է մեքենայի վրա վեց մետր բարձրությունից:
Վախեցած հարեւանները պահանջով դիմել են օձերին պահող կնոջը, սակայն պարզվել է, որ պիթոնը նրան չի պատկանում։ Սակայն բրիտանուհին որոշել է սողունին տանը պահել։ Ավելի ուշ տիրոջը գտել են. վերջինս հետ է վերցրել ընտանի կենդանուն։