Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանից Հնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր «Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄ Արտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել է Իշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ Հունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներ Հայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրը COP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամ Շուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում Վաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավոր «Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասին Քննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերը 

Կասկածյալների թվում չկան տեսչական մարմնի չինովնիկները․ «Հրապարակ»

Հայկական Մամուլ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

Երեկ իրավապահները վերջապես հայտնեցին, որ «Սուրմալուի» պայթյունի գործով մեղադրյալներ կան եւ 4 ձերբակալված, բոլորը առեւտրի  կենտրոնի աշխատակիցներ են: Թեեւ դատախազությունը գաղտնի է պահում մեղադրյալների անունները, բայց մենք տեղեկացանք, որ ձերբակալվածներից մեկը առեւտրի կենտրոնի փոխտնօրենն է, երեքը՝ պահեստը շահագործող անձինք: Նրանք կասկածվում են հրդեհային անվտանգության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մեկ կամ ավելի անձանց մահ կամ այլ ծանր հետեւանքներ: 

Ավելի վաղ դատախազությունը հայտնել էր, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում մեկ տարի առաջ ապրիլին բռնկված հրդեհի եւ օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի գործերով պարզել է, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում որոշ տնտեսվարողներ զբաղվել են հրագործական արտադրատեսակների պահեստավորմամբ եւ ազատ վաճառքով, ինչն արգելված է հրդեհային անվտանգության կանոններով: Այլ կերպ ասած, այստեղ գաղտնի արտադրամաս է գործել: Եվ միջնորդություն է ներկայացվել «Սուրմալուն» փակելու մասին․ «Երեւան քաղաքի դատախազը միջնորդագրերով առաջարկել է սեղմ ժամկետում քննարկել Երեւանում գործող խոշոր առեւտրի կենտրոններում եւ հատկապես այն առեւտրի կենտրոններում, որոնք վերակառուցված են նախկինում այլ նպատակային նշանակությամբ կառուցված շենքերի հիման վրա, ստուգումներ իրականացնելու, հանրապետության ամբողջ տարածքում գործող առեւտրի սրահներում եւ մարդկանց մեծ կուտակում ունեցող վայրերում հրագործական արտադրատեսակների վաճառքով զբաղվող տնտեսվարողների կողմից ԱԻ նախարարի 2015 թվականի հրամանի պահանջների կատարման, ինչպես նաեւ «Երեւանի պահածոների գործարան» ՓԲ ընկերության գործունեությունը դադարեցնելու հարցը՝ մինչեւ ընկերության կողմից այնտեղ արձանագրված հրդեհային անվտանգության կանոնների խախտումների վերացումը»:

Այսպիսով, կարծես թե պաշտոնապես հաստատվում է արգելված արտադրության վարկածը, այն, որ «Սուրմալուի» պահեստներում պարկերով տրոտիլ են բերել եւ տեղում լցոնելով, «գմփուցիկներ» ու սալյուտներ են արտադրել: Իսկ տրոտիլը պայթում է դետոնացիայից: Ի դեպ, այս վարկածը տեղ էր գրել «Սուրմալու» առեւտրի կենտրոնի առեւտրի բաժնի պետ Վարդան Մանուկյանի ֆեյսբուքյան էջում: 

Ինչպես տեսնում ենք, պոտենցիալ մեղադրյալների թվում չկան ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները: Ինչպես հայտնի է, այս մարմինն անցյալ տարի ստուգումներ էր իրականացրել ու բազմաթիվ խախտումներ հայտնաբերել «Սուրմալուում»: Եվ ճիշտ կլիներ պարզապես փակել «Սուրմալուն», մինչեւ խախտումները վերացվեին: Սակայն առեւտրի կենտրոնը ո՛չ փակվել է, ո՛չ էլ գոնե հետագայում հետստուգումներ են արվել։ Այսինքն, արձանագրված խախտումների վերացման վերջնաժամկետից հետո նոր ստուգումներին եւ կանխարգելիչ միջոցառումներին ուղղված որեւէ գործողություն չի իրականացվել: «Մինչդեռ, «Սուրմալու» առեւտրի կենտրոնում իրականացված ստուգումների արդյունքում արձանագրվել են հրդեհային անվտանգության կանոնների բազմաթիվ խախտումներ, որոնք արդեն իսկ հրդեհի  առաջացման պատճառ են հանդիսացել»,- ասված է դատախազության հաղորդման մեջ: Փաստորեն, քննիչները փորձել են «խորանալ» տեսչականի աշխատողների պատասխանատվությունը պարզելու ուղղությամբ, սակայն պետական չինովնիկներին պատասխանատվության կանչելը դատախազության ծրագրերի մեջ, հավանաբար, չի մտնում:

Բացի այդ՝ դատախազությունը հրաշալի որսում է իր վերադասի տրամադրությունները եւ անգամ չհնչեցված հրահանգները, իսկ կառավարության վերջին նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ մեղմ արտահայտվեց տեսչական մարմնի մասին եւ նշեց, որ նրանք կատարել են իրենց պարտքը՝ խախտումները հայտնաբերել են։ Եթե կես խոսք անգամ հնչեր նրա շուրթերից, թե ինչու չեք հետագայում հետեւել, որ այդ թերությունները վերացվեին, եւ ձեր անգործությունը նույնքան հանցավոր է, որքան բուն պայթյունի պատճառ դարձած պաշտոնյաների արարքները, ապա, վստահ եղեք, այսօրվա մեղադրյալների շարքում անպայման կլինեին Գեղամ Շախբազյանի ղեկավարած հիմնարկի ներկայացուցիչները, իսկ գուցե նաեւ՝ անձամբ հենց ինքը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ օրաթերթի այսօրվա համարում։

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Թուրքիայի և Ադրբեջանի ներկայացուցիչները կմասնակցե՞ն Երևանում կայանալիք COP17-ին․ ՀՀ ԱԳՆ-ն կրկին խուսափել է հստակ պատասխանիցՀնդիկ գեներալ Թաքուր Սինհայի գլխավորած պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր«Զվարթնոց» օդանավակայանում պահման հանձնված 30 հազար դոլարը փոխարինվել է կեղծ թղթադրամներով․ ԶԼՄԱրտաշատում «ՎԱՆ» Ա/Կ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտի աշխատանքը կասեցվել էՊեսկովը նշել է, որ Պուտինի և Թրամփի միջև հանդիպման մասին դեռևս համաձայնություն չկաԻշխան Սաղաթելյանը Բրյուսելում հանդիպել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետՄԱԿ-ը հրապարակել է վերջին 11 տարիների ընթացքում մահացած և անհետ կորած երեխա-միգրանտների թիվըՀռոմի պապի եղբայրը խոսել է վիրահատությունից հետո նրա բարեկեցության մասինՀունահռոմեական ոճի ըմբիշներ Գասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալակիրներՀայ-թուրքական սահմանի բացո՞ւմ, Փաշինյանի խաղաղության ծրագիրն ու Արցախի հուշարձանների ճակատագիրըՈւկրաինան Ուիթքոֆին և Քուշներին հրավիրել է Եվրոպայում կայանալիք հանդիպմանCOP17-ի կազմակերպչական ծառայությունների ձեռքբերման համար ՀՀ պետբյուջեում նախատեսվել է 18.5 մլրդ դրամՊեսկովը նշել է, որ Թրամփը ջանքեր է գործադրում Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համարՖիդանը կներկայացնի Թուրքիան հոկտեմբերի 15-ին Բաքվում կայանալիք CICA գագաթնաժողովումՇուրջօրյա ուժեղացված վերահսկողություն՝ մետրոպոլիտենի բոլոր կայարաններումՎաղաշեն-Աստղաձոր ճանապարհին «Opel»-ը մխրճվել է կայանված «ԳԱԶ 53»-ի մեջ․ կա վիրավորԻՀՊԿ. Կոնտեյներային նավը խորտակվել է Հորմուզի նեղուցում«Մարզաբնակներն են մեղավոր Երևանի խցանումների համա՞ր». Գառնիկ Դանիելյանը՝ Սուրեն Գրիգորյանի առաջարկի մասինՔննարկվել են Գյումրի-Ախուրիկ-Թուրքիայի սահման և Երասխ-Նախիջևան երկաթուղիների վերակառուցման նախագծերըԵվրահանձնաժողովը Կիևին 2.86 միլիարդ եվրո է փոխանցել՝ անօդաչու թռչող սարքեր և հրթիռներ գնելու համարՏԻՄ ընտրությունների պատճառով «Մաթեմատիկա» առարկայի միասնական քննության օրը փոխվել էԵրևանում բարձրացվել է ՄԱԿ-ի դրոշը՝ COP17 համաժողովին ընդառաջEl Mundo. Մադրիդը չի բացառում Ռաբատի պատասխանը թագավորի՝ Սեուտա և Մելիլյա կատարած այցի պատճառովԱրտառոց դեպք՝ Արմավիրի մարզում․ գյուղերից մեկում 32-ամյա տղամարդը հրացանով կրակել է 52-ամյա կնոջ շան վրաՖրանսիայում ուսանողական բողոքի ցույցերի պատճառով փակվել է մոտ 200 դպրոցԴատախազությունը Աղվան Վարդանյանից պահանջում է բռնագանձել անշարժ գույքեր և շուրջ 235 մլն դրամՀայաստանը Կանադայում ռազմական կցորդ կունենաԱդրբեջանը ոչնչացրել է Շոշի հուշարձանները. Օգտակար ապուշ․ Ֆրանսիայի նախագահի թեկնածուն՝ ԹրամփինԼեհաստանը հայտարարել է տարեկան ավելի քան 1 միլիոն արկերի արտադրության անհրաժեշտության մասինՀայ ըմբիշները արծաթե մեդալներ են նվաճել մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունումԹրամփը հրապարակել է տեսանյութ, որտեղ նա կռվում և գրկախառնվում է վագրի հետ (տեսանյութ)«Ռուսական երկաթուղիների» կոնցեսիայի պահպանման հարցը ՀՀ կառավարության հետ չի քննարկվել․ ԲելոզյորովՎաղը Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահը և կհանդիպի Արարատ Միրզոյանի հետԱդեկվադի գրասենյակ են եկել խուզարկության. Կոնստանտին Տեր-ՆակալյանՀնդկաստանի արտգործնախարարը նշել է, որ Ռուսաստանի հետ լավ հարաբերությունները մնում են անփոփոխԶելենսկին պնդում է, որ «Յանդեքսի» կենտրոններին հարվածներից հետո ռուսական ինտերնետային տրոլներն ավելի քիչ են դարձել․ BBC«Օդաչու Պիկասոն» նկարել է Էդվարդ Մունկի «Ճիչը»՝ Միացյալ Նահանգների երկնքումՆարեկ Մկրտչյանը ԱՄՆ-ում հայ աշակերտների հետ քննարկել է Հայաստան–ԱՄՆ կապերի ամրապնդումըԷգեյան ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է տվել ուղևորներից մեկի ինքնազգացողության պատճառովԶանզիբարի նախագահը ժամանել է ԵրևանՄակրոնը Ազգային անվտանգության խորհուրդ է հրավիրել՝ ԱԲ-ի ռիսկերը քննարկելու համարՔԿ-ում խորհրդակցություն է եղել․ նոր նշանակումներ են կատարվելՈւկրաինան լրացուցիչ 1.33 միլիարդ դոլար է հատկացրել ռազմական կարիքների համար Աննա Հակոբյանը մոբիլիզացրել է բուհերը․ Սահմանադրությունը ներկայացվել է ՔՊ վարչությանըThe Telegraph․ Բրիտանիայի ռազմածովային ուժերը խափանման պատճառով զրկվել են իրենց միակ սառցահատիցՌուբիոն հոկտեմբերի 17-22-ը կայցելի Ուզբեկստան և ՀնդկաստանՎաղը տեղի կունենա Գագիկ Ծառուկյանի գործով դատավարության առաջին նիստըԳևորգ Պապոյանն այցելել է նավթամթերքի, մետաղների վերամշակմամբ և կենսագազի արտադրությամբ զբաղվող ընկերություններԼուլա դա Սիլվան խոստացել է վերընտրվելու դեպքում անհատ ձեռնարկատերերի համար լայնածավալ աջակցության փաթեթ մեկնարկելԹուրքիայում Ադրբեջանի դեսպանատան առջև բողոքի ցույց է տեղի ունեցել դպրոցներում հիջաբ կրելու արգելքի դեմ
Ամենադիտված