«Հայկական դերբի»՝ Կիպրոսում․ Անորտոսիսը հաղթեց Օլիմպիակոսին
Սպորտ
Կիպրոսի նոր մեկնարկած առաջնության առաջին տուրում «Անորտոսիսը» հյուրընկալվելիս 2։1 հաշվով հաղթել է Նիկոսիայի «Օլիմպիակոսին»։
Տանտերերի մեկնարկային կազմում են եղել Արթուր Քարտաշյանը և «Ուրարտուի», «Լոռիի» նախկին հարձակվող Ջոնել Դեսիրեն։ Վերջինս առաջին խաղակեսի վերջնամասում բացել է հանդիպման հաշիվը։
Երկրորդ խաղակեսում հյուրերի կազմում դուբլի հեղինակ է դարձել Ռոդրիգո Նինգան։
66-րդ րոպեին Քարտաշյանը դեղին քարտ է ստացել և փոխարինվել 79-րդ րոպեին։ Ջոնել Դեսիրեն մասնակցել է ամբողջ հանդիպմանը։
Հյուրերի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Հովհաննես Համբարձումյանը, որը մասնակցեց ամբողջ խաղին։ Մեր ընտրանու ավագ Վարազդատ Հարոյանը դուրս էր մնացել «Անորտոսիսի» հայտացուցակից։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)