Փաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր Ջավադյանին Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ին Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը Աբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթ Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին «Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար 

«Շահագրգիռ ենք ավելի ընդլայնել կապերը ՀՀ-ի հետ»․ Օմսկի նահանգապետն աշխատանքային այցով Հայաստանում էր (տեսանյութ)

Հայաստան

Օրերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Օմսկի նահանգապետ Ալեքսանդր Բուրկովի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան և նշել, որ Ռուսաստանի Դաշնության հետ դաշնակցային հարաբերությունները զարգանում են դինամիկ կերպով: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ դրան նպաստում են կառավարությունների, տարածաշրջանների ներկայացուցիչների պարբերական փոխայցելություններն ու ակտիվ քննարկումները:

Վարչապետն ընդգծել է, որ առկա է տնտեսության, ներդրումների և այլ ոլորտներում փոխգործակցության զարգացման հստակ օրակարգ, որի իրականացման ուղղությամբ երկու երկրները շարունակում են սերտորեն համագործակցել:

Ալեքսանդր Բուրկովն, ի դեպ, ՌԴ առաջին նահանգապետն է, որ հինգ տարվա ընդմիջումից հետո աշխատանքային այցով ժամանել է Հայաստան․ սա, անկասկած, վկայում է այդ մարզի և անձամբ նահանգապետի՝ Հայաստանի ու հայերի հանդեպ ունեցած ջերմ վերաբերմունքի մասին։ 

Բուրկովը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ՌԴ նախագահը ևս բազմիցս նշել է Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունների զարգացման կարևորությունը, ուստի իրենք շահագրգիռ են էլ ավելի ընդլայնելու կապերը մեր երկրի մարզերի հետ: Օմսկի նահանգապետի խոսքով՝ միջտարածաշրջանային համագործակցությունն ունի զարգացման մեծ ներուժ: Հեռանկարային են համարվել փոխգործակցությունը տնտեսության, առևտրի, արդյունաբերության, ավիահաղորդակցության, կրթության, մշակույթի և այլ ոլորտներում:

Հայաստան կատարած այցի շրջանակում Ալեքսանդր Բուրկովը հանդիպել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ․ կողմերը նախատեսում են համագործակցել հումանիտար ոլորտում, Օմսկի Ֆ․Մ․Դոստոևսկու անվան պետական համալսարանն (OմՊՀ) արդեն պայմանագիր է կնքել Երևանի Վ․Բրյուսովի անվան լեզվաբանական և սոցիալական գիտությունների պետհամալսարանի հետ։

ՕմՊՀ-ն մտադիր է համագործակցության պայմանագիր կնքել նաև Գավառի պետական համալսարանի հետ․

«Կրթության մասով, առաջին հերթին, խոսել ենք լեզուների վերապատրաստման մասին, այն է՝ հայոց լեզվի ուսուցումը Օմսկի նահանգում և դպրոցներում ռուսերեն դասավանդող Հայաստանի մասնագետների որակավորման բարձրացումը»,-նշել է նահանգապետ Բուրկովը և հավելել,-«Բացի այդ, քննարկել ենք ինժեներների վերապատրաստման հարցը»։

Նախարար Վահրամ Դումանյանը բարձր է գնահատել հայկական ավանդույթների և լեզվի պահպանման հարցում Օմսկում կատարված աշխատանքը։ Ալեքսանդր Բուրկովն առաջարկել է իրականացնել նաև մշակութային փոխանակման ծրագիր․

«Պատրաստ  ենք արդեն այս աշնանը Մերձիրտիշում ջերմ ընդունելություն կազմակերպել հայ արտիստներին»,-վստահեցրել է նահանգապետը։

«Հայաստանի և Օմսկ նահանգի միջև տնտեսական և հումանիտար համագործակցության հեռանկարները» խորագրով համաժողովի շրջանակում էլ հանդիպել են ՀՀ և Օմսկի մարզային իշխանությունների անդամները, բիզնես շրջանակների և կրթական հաստատությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանում ՌԴ առևտրային հարցերով ներկայացուցիչ Աննա Դոնչենկոն։ Քննարկվել են համագործակցության հարցերի լայն շրջանակ, ձեռք բերվել պայմանավորվածություններ։

Աշխատանքային ծրագրի կազմակերպիչները նշել են, որ Օմսկի պատվիրակության այցը կարող է դառնալ իր տեսակի մեջ էտալոն հետագա այդպիսի հանդիպումների նախապատրաստման ժամանակ։

«Երկար տարիներ կապ ենք պահում Օմսկ նահանգի, անձամբ նահանգապետի և նրա թիմի, կառավարության և տեղի հայկական սփյուռքի հետ։ Համագործակցության հսկայական չիրացված ներուժ եմ տեսնում Հայաստանի և Օմսկի նահանգի միջև։ Նախատեսում ենք ստորագրել աշխատանքային ծրագիր՝ մարզերի միջև։ Հետագա փոխադարձ այցելությունների հույս ունենք՝ թեկուզ 3 ամիսը մեկ պարբերականությամբ, որպեսզի մեկ տարի անց ոչ թե պարզապես ինչ-որ բանի մասին խոսենք, այլ հանրայնացնենք կատարված աշխատանքի արդյունքները»,- նշել է աշխատանքային ծրագրի կազմակերպիչներից Յուրի Նավոյանը, որը ՌԴ-ում գործող «Դիալոգ» հասարակական կազմակերպության նախագահն է։

Հավելենք, որ «Դիալոգ»-ը բավականին մեծ աշխատանք է տանում հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման, զարգացման և խորացման հարցում, հանդես բերելով այսօրինակ կարևոր նախաձեռնություններ, համագործակցության տարատեսակ ծրագրեր և այլն։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը պաշտոնանկ է արել ԿԲ նախկին նախագահ Արթուր ՋավադյանինԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». Զոհրաբյան
Ամենադիտված