Մահացել է Խաչիկ Ստամբոլցյանը
Հայաստան
Այսօր վաղ առավոտյան մահացել է ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր, հասարակական-քաղաքական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանը: Նա 81 տարեկան էր: Այս մասին հայտնում է 168.am-ը:
Ծնվել է 1940 թ. սեպտեմբերի 15-ին: Ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ֆիզիկոսի որակավորմամբ: Աշխատել է ՀՀ ԳԱԱ փորձարարական կենսաբանության ինստիտուտում՝ կրտսեր գիտաշխատող, ընտրվել ՀԽՍՀ 11-րդ գումարման ԳԽ պատգամավոր:
Ընտրվել է ՀՀ ԳԽ աղետի գոտու եւ բռնագաղթվածների հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ: «Ազգային առաջադիմություն» պատգամավորական խմբի անդամ:


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)