Հայ հեղինակները Մոսկվայում կմասնակցեն Artlife Fest ժամանակակից արվեստի փառատոնին
Գիտություն և ՄշակույթՀայ հեղինակները Մոսկվայում կմասնակցեն Artlife Fest ժամանակակից արվեստի փառատոնին, որը կանցկացվի սեպտեմբերի 22-ից 27-ը։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Մոսկվայի քաղաքապետարանը։
««Մանեժ» կենտրոնական ցուցասրահում տեղի կունենա ժամանակակից արվեստի ամենախոշոր Artlife Fest փառատոնը, որին կմասնակցեն 49 հեղինակներ 17 երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից, Հայաստանից, Չինաստանից, Սլովակիայից, Ֆրանսիայից, Հնդկաստանից, Մեքսիկայից, Տաջիկստանից։ Փառատոնին կներկայացվի 260 աշխատանք` «Մոլորակների միաձուլումը» թեմայով»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նախատեսվում են էքսկուրսիաներ և ստեղծագործական հանդիպումներ ռուս և արտասահմանցի նկարիչների հետ: Բացի այդ, այս տարի փառատոնի թիմը մշակել է նոր ներառական ծրագիր լսողության և տեսողության խնդիրներ ունեցող այցելուների համար։