Հրդեհ՝ Շինուհայր գյուղում
Արտակարգ Պատահար
Օգոստոսի 28-ին, ժամը 15:45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի վարչական տարածքում այրվում է խոտածածկույթ: Այս մասին հայտնում է ԱԻՆ-ը։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2 օջախով:
Հրդեհի 1-ին օջախը մեկուսացվել է ժամը 17:05-ին, մարվել՝ 17:44-ին, իսկ 2-րդը մեկուսացվել է ժամը 19:00-ին: Այրվել են հնձած ցորենի դաշտ (մոտ 20 հա) և 4 հատ մեղվափեթակ։
Հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)