Հայաստանն ու Ադրբեջանը կմասնակցեն «Արևելք 2022» զորավարժությունների. ՌԴ ՊՆ
ՀայաստանՍեպտեմբերի 1-7-ը Ռուսաստանում կանցկացվեն «Արևելք 2022» միջազգային զորավարժությունները. հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:
Զորավարժություններին կմասնակցեն ՀԱՊԿ, Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ երկրների և մյուս գործընկեր-պետությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Նիկարագուան, Սիրիան և մի շարք այլն:
Ինչպես հայտնում են ՌԴ ռազմական գերատեսչությունից, Ադրբեջանը նույնպես կմասնակցի «Արևելք 2022»-ին, սակայն դիտորդի կարգավիճակով:
Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում նախանշված զորավարժություններին կներգրավվի ավելի քան 5000 զինծառայող: