Շարունակելու ենք օգնել ռազմավարական դաշնակից Հայաստանին՝ անվտանգային ապահովման հարցերում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստան
«Հարավային Կովկասում կայունության հասնելու ուղին պայմանավորված է եռակողմ պայմանավորվածությունների հստակ կատարմամբ»:
Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև բարեկամության պայմանագրի ստորագրման 25-ամյակի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ:
«Նպատակ ունենք հետագայում ևս Երևանին՝ որպես առանցքային ռազմավարական դաշնակցի՝ օգնելու պաշտպանողականության և սահմանային անվտանգության ամրապնդման, ինչպես նաև հարևան երկրների հետ հարաբերությունների կարգավորման գործում: Տարածաշրջանում կայունության հասնելու ուղին պայմանավորված է 2020-2021 թթ. եռակողմ պայմանավորվածությունների հստակ կատարմամբ»,-ասված է ՌԴ արտաքին գերատեսչության հաղորդագրության մեջ:
Նշվում է նաև, որ Ղարաբաղում անվտանգության ապահովման գլխավոր գործոնը շարունակում է մնալ ՌԴ խաղաղապահ զորակազմի առաքելությունը:


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)