Ռուսներն սկսել են ավելի հաճախ պարտքով գումար վերցնել. Коммерсантъ
Հասարակություն
Հակառուսական պատժամիջոցների ֆոնին քաղաքացիները սկսել են ավելի հաճախ դիմել միկրոֆինանսական կազմակերպություններին` վարկեր ստանալու համար, քան բանկերին։ Այս մասին գրում է Коммерсантъ-ը։
«Գարնանային «կաթվածից» հետո, որը ծագեց Ուկրաինայում ռազմական գործողությունների բռնկման և Ռուսաստանի Դաշնության դեմ մի քանի կոշտ պատժամիջոցների ֆոնին, այդ վարկերն ավելի արագ են վերականգնվում, քան բանկային վարկավորումը։ Սպառողական վարկերի պորտֆելը բանկերում առաջին կիսամյակում կրճատվել է 2%-ով, մինչդեռ միկրոֆինանսական կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալն աճել է գրեթե 20%-ով»,- նշվում է հոդվածում։
Միաժամանակ, վեց ամսում բանկերը 40%-ով քիչ վարկեր են տրամադրել, իսկ միկրովարկերի տրամադրումն աճել է ավելի քան 20%-ով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան