Վրաստանի կառավարությունը կվաճառի Սաակաշվիլիի օրոք գնված բարձրակարգ ուղղաթիռը
Վրաստան
Վրաստանի իշխանությունները որոշել են վաճառել Super Puma դասի ուղղաթիռը, որը գնվել է Միխայիլ Սաակաշվիլիի պաշտոնավորության օրոք:
Վաճառքից ստացված գումարով Թբիլիսին մտադիր է ձեռք բերել երեք փրկարար ուղղաթիռ, այդ մասին հայտնել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ կառավարության նիստի ժամանակ:
Նրա խոսքով, հիշյալ ուղղաթիռը գնվել է նախկին իշխանությունների կողմից և նախատեսված է եղել հանրապետության առաջին դեմքերի ուղևորությունների համար: Ղարիբաշվիլին նշել է, որ իրենք հրաժարվում են օգտվել այդ շքեղ ու ծախսատար փոխադրամիջոցի օգտագործումից:


















































Ամենադիտված
«Անցած գիշեր Գյումրիի երկնքում բնակիչները ֆիքսել են այսպիսի լուսին». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)