Ուկրաինական զորքը ճեղքել է պաշտպանական առաջին գիծը․ նոր մանրամասներ՝ պատերազմական գոտուց
Արտաքին Քաղաքական
Ուկրաինայից վերջին ժամերին լուրեր են ստացվում, որ Կիևը վճռական հակահարձակման է անցել հարավային ճակատում, մասնավորապես Խերսոնի ուղղությամբ։
Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր հրամանատարը հայտնել է իրենց առաջխաղացման, նոր բնակավայրի ազատագրման մասին, տեղի լրատվամիջոցներն էլ պատմել են, որ կատաղի մարտերի արդյունքում ռուս զինվորները նույնիսկ փախչում են մարտադաշտից։
«Ուկրաինայի ԶՈւ անցել են հակահարձակման Խերսոնի ուղղությամբ: Ըստ ստացվող տվյալների` նրանց հաջողվել է հատել պաշտպանական գիծը և այժմ ընթանում են թեժ մարտեր քաղաքը ետ վերցնելու համար։ Ինձ թվում է, բավականին լավ լուրեր շուտով կլսենք»։
Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում նշեց Խարկովում ՀՀ Պատվավոր հյուպատոսության ներկայացուցիչ, կրթամշակութային բաժնի ղեկավար Համլետ Հովհաննիսյանը։
Այդուհանդերձ, նա հորդորեց սպասել պաշտոնական տեղեկությունների, որոնք լույս կսփռեն նախընթաց զարգացումների վրա։
Արա Ալոյան


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)