53-ամյա Վախթանգը 1999-ի օգոստոսից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով. նա Մոսկվայից տեղափոխվել է ՀՀ
Հասարակություն
Ոստիկանության ՔՈԳՎ, Լոռու մարզային վարչության, Բազումի և Տարոնի բաժինների ծառայողների համատեղ բացատրական աշխատանքի շնորհիվ Մոսկվա քաղաքում ՀՀ ոստիկանության ՔՈԳՎ օպերատիվ խմբին է ներկայացել և օգոստոսի 26-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքաթիռով Հայաստան է տեղափոխվել 53-ամյա Վախթանգ Պ.-ն, որը 1999 թ. օգոստոսից ոստիկանության Բազումի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 175-րդ և 324-րդ հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Նա փոխանցվել է Բազումի բաժնի ծառայողներին:


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)