ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ «Արևելք-2022» զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ
ԱշխարհՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը օտարերկրյա ռազմական կցորդների համար «Արևելք-2022» զորավարժությունների անցկացման կարգի վերաբերյալ ճեպազրույցում ասել է, որ դրանք պաշտպանական բնույթ են կրում և ուղղված չեն կոնկրետ պետությունների և ռազմական դաշինքների դեմ, փոխանցում է РИА Новости-ն։
Ֆոմինի խոսքով՝ զորավարժությունների հայեցակարգը մշակելիս առաջնահերթությունը եղել է Արևելյան ռազմական շրջանի պատասխանատվության գոտում Ռուսաստանի և նրա դաշնակիցների ռազմական անվտանգությունն ապահովելու համար զորքերի գործողությունների տարբերակների փուլային ուսումնասիրությունը։
«Զորավարժությունն ուղղված չէ որևէ կոնկրետ պետության կամ ռազմական դաշինքի դեմ և կրում է զուտ պաշտպանական բնույթ»,- ասել է փոխնախարարը։
Նա հավելել է, որ զորավարժությունները անց են կացվելու սեպտեմբերի 1-ից 7-ը Ռուսաստանի Արևելյան ռազմական օկրուգի 7 պոլիգոններում։ Ադրբեջանցի զինծառայողները կմասնակցեն զորավարժություններին դիտորդի կարգավիճակով։