Նանտում կանցկացվի Ֆրանսիայում Ադրբեջանի ահաբեկչական գործողությունների մասին իրազեկման արշավ
Աշխարհ
Ֆրանսիայում մտադիր են միջազգային հանրության աչքերը բացել ադրբեջանական ռեժիմի իրական էության վրա։ Այսպես, ադրբեջանցի այլախոհ, բլոգեր և ակտիվիստ Միրզալի Մահամադը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ մինչև հոկտեմբերի 27-ը, երբ նախատեսված է Նանտ-Ղարաբաղ ֆուտբոլային հանդիպումը, քաղաքում կտեղադրվեն պաստառներ և գովազդային վահանակներ՝ կատարված Ֆրանսիայի տարբեր քաղաքներում Ադրբեջանի իշխանությունների կողմից կատարված ահաբեկչական գործողությունների մասին ճշմարտությունը փոխանցելու համար։
«Ֆրանսիացիները, հատկապես Նանտի բնակիչները, պետք է հասկանան, թե ում հետ գործ ունեն»,- ասել է Մահամադը՝ հիշեցնելով, որ Իլհամ Ալիևի անունից երեք անգամ փորձել են սպանել իրեն Նանտում, և այդ դավադրությունները ֆինանսավորվել են «SOCAR ահաբեկչական կազմակերպության» կողմից:
Վերջին անգամ ադրբեջանցի ահաբեկիչների խումբը փորձել է կտրել ընդդիմության առաջնորդի գլուխը Նանտ քաղաքի կենտրոնում։ Այս տարվա հունիսին երկու մարդ ձերբակալվել էր ոստիկանության կողմից՝ Մահամեդի դեմ մահափորձ ծրագրելու համար։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու