Իրանը դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ է գործարկել
ՀայաստանԻրանի Արևելյան Ադրբեջան նահանգում էլեկտրաէներգիայի հետ կապված ավելի քան 2000 նախագծերի շրջանակներում բացվել է դեպի Հայաստան էլեկտրահաղորդման նոր գիծ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է իրանական «Irna» գործակալությունը:
Խերես(Jerez) -Մեղրի էլեկտրահաղորդման 90 կիլոմետրանոց գիծը կարող է 400 կիլովատ էլեկտրաէներգիայի արտահանել Հայաստան։
Նշվում է, որ Թավրիզի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը եւ Արեւելյան Ադրբեջանի էլեկտրաէներգիայի բաշխման ընկերությունը բացել են ավելի քան 2000 նախագիծ, քանի որ Իրանում նշվում է Կառավարության շաբաթը: