Խոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար
Արտակարգ Պատահար
Այսօր՝ օգոստոսի 29-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Mercedes մակնիշի ավտոմեքենան Վերին Գետաշենից դեպի Մադինա գյուղ տանող ճանապարհին դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտոմ:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Երևանի բնակիչ, 19-ամյա Ավագ Սողոմոնյանն ու Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Արեգ Հարությունյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն, որտեղ առաջին բուժօգնությունը ստանալով, տեղափոխվել են ռեանիմոբիլով Երևանի հիվանդանոցներից մեկը:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)