50-ամյա Գվինեթ Փելթրոուն կեցվածք է ընդունել ամսագրի շապիկի համար
Լուսանկարներ
Ամերիկացի կինոյի և հեռուստատեսային դերասանուհի, գործարար և գրող Գվինեթ Փելթրոուն լուսանկարվել է HTSI-ի շապիկի համար։ Համապատասխան լուսանկարները հայտնվել են սոցցանցերում։
Սեպտեմբերի 27-ին, Գվինեթ Փելթրոուն կնշի իր 50-ամյակը։ Հոբելյանի նախաշեմին դերասանուհին դարձել է HTSI-ի սեպտեմբերյան համարի հերոսուհին և նկարահանվել ամսագրի շապիկի համար։
Գվինեթ Փելթրոուն և նրա ամուսին Բրեդ Ֆալչուկը սեպտեմբերին կնշեն ամուսնության չորրորդ տարեդարձը։ Դերասանուհին և պրոդյուսերը մի քանի տարվա սիրավեպից հետո ամուսնացել են 2018 թվականին։
Գվինեթ Փելթրոուի համար այս ամուսնությունը երկրորդն է։ Նա նախկինում ամուսնացած էր երաժիշտ Քրիս Մարտինի հետ, որից ունի երկու երեխա՝ դուստրը՝ Էփլը, և որդին՝ Մոզեսը։ Նրանք ամուսնացել են 2003 թվականին, 2014 թվականին հայտարարել են իրենց բաժանման մասին, իսկ 2016 թվականին պաշտոնապես բաժանվել են։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)