Ավստրիան պատրաստ է փոխզիջումների գնալ ռուսներին վիզա տրամադրելու հարցում
ԱշխարհՎիեննան պատրաստ է դիտարկել ռուսների համար վիզայի սահմանափակման հարցում փոխզիջումները, մասնավորապես, պարզեցված վիզայի ռեժիմի մասին համաձայնագրի կասեցումը:
Այս մասին հայտարարել է Ավստրիայի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգը, գրում է «Իզվեստիա»-ն:
«Իհարկե, մենք պատրաստ ենք քննարկել, թե արդյո՞ք հնարավոր է հասնել փոխզիջման: Օրինակ՝ Ռուսաստանի հետ պարզեցված վիզային ռեժիմի մասին համաձայնագրի դադարեցման տարբերակը: Այդ ժամանակ նրանք ստիպված կլինեն ավելի շատ փաստաթղթեր ներկայացնել»,-ասել է նախարարը:
Նա հավելել է, որ Մոսկվայի հետ բոլոր կապերը խզելը դժվար թե խելամիտ որոշում լինի: