Տարանցիկ երթուղիների ուժեղացումը կարևոր գործոն է տարածաշրջանի զարգացման համար. Իրանի ԱԳ նախարար
Իրան
Տարանցիկ երթուղիների ուժեղացումը կարևոր գործոն է տարածաշրջանի զարգացման համար:
Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանը՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսում:
«Կարծում ենք, որ տարանցիկ երթուղիների ուժեղացումը, այդ թվում՝ Հյուսիս-Հարավ միջանցքի տարբեր և դիվերսիֆիկացված ուղղություններով, կարևոր գործոն է տարածաշրջանի զարգացման և հուսալի անվտանգության համար: Հուսով ենք, որ շուտով կակտիվանան եռակողմ ուղղություներով բոլոր ճանապարհները կակտիվանան», -ընդգծել է իրանցի դիվանագետը:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան