Թուրքիայում կայծակը հարվածել է միջքաղաքային ավտոկայանի տանիքին ու փլուզել այն (տեսանյութ)
ՏեսանյութերԿայծակը հարվածել է միջքաղաքային ավտոկայանի տանիքին, որից հետո այն մասամբ փլուզվել է։ Թուրքական Բուրսայում տեղի ունեցած միջադեպի տեսանյութը հրապարակել է Readovka տելեգրամյան ալիքը։
Նշվում է, որ հորդառատ անձրևի ժամանակ կայծակի հարվածից փլուզվել է միջքաղաքային ավտոկայանի տանիքը։ Դեպքի վայր են ժամանել հրշեջ-փրկարարներ և բուժաշխատողներ։ Անվտանգության աշխատակիցները կարողացել են շենքում գտնվող մարդկանց անվտանգ վայր տեղափոխել։
Փոթորիկը շարունակվում է ավելի քան մեկ ժամ։ Քաղաքի որոշ փողոցներ հեղեղվել են, խցանումներ են գոյացել։ Օդերեւութաբանների կանխատեսումների համաձայն՝ քաղաքում որոշ ժամանակ կպահպանվի վատ եղանակը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու