Ռուսաստանում դարպասապահին հեռացրել են մատնահարդարման պատճառով
Սպորտ
Ռուսական «Իրկուտսկ» ֆուտբոլային ակումբի ղեկավարությունը վառ մատնահարդարման պատճառով հեռացրել է դարպասապահ Նիկիտա Լոբուսովին՝ «տղամարդիկ պետք է տղամարդ լինեն» խոսքերով։ Համապատասխան հայտարարությունը հայտնվել է VKontakte-ի թիմի պաշտոնական էջում։
Հայտնի է, որ 20-ամյա Նիկիտա Լոբուսովը հեռացվել է մարզումներից և հանդիպումներից՝ եղունգների վարդագույն լաքով խաղադաշտ դուրս գալու պատճառով։ «Մենք հավատում ենք, որ տղամարդիկ պետք է պարզապես տղամարդ լինեն: Իսկ խաղացողները պետք է առաջին հերթին մտածեն, թե ինչպես հաղթանակ պարգևեն թիմին, այլ ոչ թե` ինչպես ինքնարտահայտվեն։ Եթե մարզիկը ցանկանում է աչքի ընկնել, ապա դա պետք է անի թույլատրվածի սահմաններում»,- ասվում է գրառման մեջ։
Հրատարակությունը նշում է նաև, որ այս մրցաշրջանում Լոբուսովին մի քանի հնարավորություն է տրվել՝ դրսևորվելու հանդիպումներում, սակայն նա չի կարողացել ինչպես հարկն է պայքարել մեկնարկային կազմում տեղի համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում