«Արևելք-2022» զորավարժությունները Մոսկվայի և Պեկինի պատասխանն են Արևմուտքին. Daily Express
Համաշխարհային Մամուլ«Արևելք-2022» զորավարժությունները կարելի է համարել Ռուսաստանի և Չինաստանի պատասխանն արևմտյան երկրների գործողություններին։ Այս մասին հայտնում է բրիտանական Daily Express թերթը։
«Ռուսաստանի և Չինաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ծինփինը սպառնալիք են ուղարկում Արևմուտքին՝ պատրաստվելով 48 ժամվա ընթացքում հավաքել 50000 զինվորականի։ Հայտարարված զորավարժությունները մտավախություն են առաջացրել, որ Մոսկվան և Պեկինը կարող են պաշտոնական ռազմական դաշինք ստեղծել»։
Daily Express-ը նշում է, որ Ուկրաինային զենք մատակարարելով և ամերիկացի քաղաքական գործիչների՝ Թայվան այցերով արևմտյան երկրները միայն հրահրում են համաշխարհային անկայունություն։
Հիշեցնենք, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ի թիվս այլ պետությունների, սեպտեմբերի 1-7-ը Ռուսաստանում մասնակցելու են «Արևելք 2022» միջազգային զորավարժություններին։