Ալեք Բոլդուինի հղի կինը կեցվածք է ընդունել ներքնազգեստով
Ժամանց
Դերասան Ալեք Բոլդուինի կինը՝ հղի յոթերորդ երեխայով, նկարահանվել է անկեղծ ֆոտոշարքում։ Հիլարիա Բոլդուինը իր անձնական բլոգում տեղադրել է մի շարք կադրեր վերջերս արված ֆոտոշարքից, որի հեղինակը լուսանկարիչ Էբի Դրաքերն է: Ալեք Բոլդուինի հղի կինը կեցվածք է ընդունել ներքնազգեստով՝ ձեռքերով բռնելով կլորացած փորը։
«Յոթերորդ երեխան: Երբ մարդիկ հարցնում կամ մեկնաբանում են, մենք հաճախ ացնում ենք հիմար և ինքնանվաստացնող կատակների: Ես սիրում եմ ծիծաղել ինքս ինձ վրա: Դա լավ է, օգնում է պահպանել ողջախոհությունը: Կատակները մի կողմ, բայց շնորհակալ եմ այս փորձառության համար: Ես շատ լավ գիտեմ ուրախություններն ու կորուստները, գեղեցկությունն ու ցավը, որ բերում է մայրությունը: Ես սովորեցի հարգել և ընդունել գեղեցիկ, ծանր, անհարմար, կախարդական և անհայտ այս անհավատալի գործընթացը, որը բախտ եմ ունեցել նորից ու նորից զգալ»,- մակագրել է նա:
Այս երեխան, իսկապես, յոթերորդը կլինի Ալեք և Հիլարիա Բոլդուինների ընտանիքում: 2012 թվականի հունիսից ամուսնացած զույգն ունի վեց երեխա՝ 9-ամյա Կարմենը, 7-ամյա Ռաֆայելը, 5-ամյա Լեոնարդոն, 4-ամյա Ռոմեոն, մեկ տարեկան Էդուարդոն և Լյուսիան, որը ծնվել է Էդուարդոյից հինգ ամիս անց փոխնակ մոր միջոցով։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան