Ռուսական բազայի հետախույզները մարտավարական հատուկ պատրաստություն կանցնեն Հայաստանի լեռներում
ՌուսաստանՀայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայանի հետախուզական ստորաբաժանումների զինծառայողները մարտավարական հատուկ պատրաստություն կանցնեն բարձրլեռնային գոտում, հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։
Հատուկ նշանակության ստորաբաժանումը կփորձի հաղթահարել տարբեր բարդության ժայռոտ տեղանքը, լեռնային գետերի և կիրճերի վրայով անցումները: Առաջադրանքների շարքը ներառում է նաև թթվածնային սովի պայմաններում լեռներում գոյատևման և անվտանգ վարքագծի հմտությունների հղկում:
Զինվորականները կկատարեն քարտեզի վրա տեղանքը կողմնորոշելու առաջադրանքները՝ շարժվելով ազիմուտներով։ Հետախույզները կմշակեն նաև մագլցման սարքավորումների կիրառման տարբեր եղանակներ:
Զորավարժությունների վերջին փուլում զինվորականները կանցկացնեն հետախուզական և որոնողական աշխատանքներ լեռներում, լեռնային տեղանքի տարբեր ձևերի ապաստարաններ կկահավորեն և լեռնային անտառապատ տարածքներում արագ կրակահերթ և հետախուզություն կիրականացնեն: