Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ին Կասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունը Աբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվում Խողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթ Օբաման միացել է նախընտրական քարոզարշավին «Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին 

Թարմացված Ջրային օրենսգիրքը պետք է բերի նոր որակի ջրօգտագործման հարթակ. ՇՄ փոխնախարար

Հայաստան

Կայացել է Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խրախուսման մեխանիզմների կիրառման ներուժի գնահատման արդյունքների քննարկմանը նվիրված աշխատաժողովը: Գնահատումն իրականացվել է «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ի կողմից՝ «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ՄԱԶԾ և «Հարմարվողականության ազգային ծրագիր՝ Հայաստանում միջնաժամկետ և երկարաժամկետ հարմարվողականության պլանավորման առաջխաղացման համար» ՄԱԶԾ-ԿԿՀ ծրագրերի համատեղ աջակցությամբ՝ համաձայն ՀՀ շրջակա միջավայրի նախարարության խնդրանքի, որը միտված է ապահովելու ջրային օրենսգրքի կիրարկումը։

Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման անհրաժեշտությունն ամրագրված է ջրային օրենսգրքով: Արդյունաբերության, կենցաղային և օգտագործման այլ տեսակների կողմից ջրի աղտոտվածության աճով, ջրի օգտագործման պահանջարկի ավելացմամբ, ինչպես նաև կլիմայի փոփոխության հետևանքով ջրային ռեսուրսների առկա և կանխատեսվող նվազմամբ պայմանավորված՝ երկրորդային ջրօգտագործումը դառնում է անհրաժեշտ և արդիական, հատկապես՝ Արարատյան դաշտում ոռոգման կարիքները բավարարելու և Սևանա լճի ու տնտեսության տարբեր ճյուղերի վրա ճնշումը նվազեցնելու նպատակով։

Հայաստանում կլիմայի ապագա կանխատեսումները ցույց են տալիս ջերմաստիճանի շարունակական բարձրացում և տեղումների նվազում հանրապետության գրեթե ամբողջ տարածքում: Ջրային ռեսուրսների կայուն կառավարումը և կլիմայի փոփոխության հարմարվողականության միջոցառումների, այդ թվում՝ ջրի երկրորդային օգտագործման լուծումների կիրառումն անհրաժեշտ նախապայման են ջրային ռեսուրսների սակավության մարտահրավերը հաղթահարելու համար:

Իրականացված ուսումնասիրությունը ներկայացնում է ոլորտում առկա բացերը և բնապահպանական կամ ջրառի վճարների և տնտեսական մեխանիզմների բարելավման, ինչպես նաև կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման ֆինանսական խթաններ սահմանելու հնարավոր բարեփոխումների տարբերակները:

Ուսումնասիրությունը ներառում է նաև Հայաստանում և միջազգային մակարդակում վերջին զարգացումները՝ շեշտադրելով գործող քաղաքականությունների բացերը, իրավական և ինստիտուցիոնալ թերությունները, տնտեսական խոչընդոտները և Հայաստանում ջրի կրկնակի (երկրորդային) օգտագործման գործընթացի կազմակերպման հարցում առկա դժվարություններն ու ռիսկերը:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Գայանե Գաբրիելյանն ընդգծել է երկրորդային ջրօգտագործման կարևորությունը՝ հատկապես հաշվի առնելով վերջերս փոփոխված և հաստատված ՀՀ ջրային օրենսգիրքը, որտեղ ամրագրված է կրկնակի ջրօգտագործումը։ Նա շեշտել է, որ թարմացված օրենսգիրքը Հայաստանը պետք է բերի նոր որակի ջրօգտագործման հարթակ, քանի որ երկրորդային ջրօգտագործումը կարևոր է ինչպես ֆինանսական, այնպես էլ տնտեսական և բնապահպանական տեսանկյուններից։

EU4Sevan ՄԱԶԾ ծրագրի համակարգող Աստղիկ Դանիելյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և շեշտել ուսումնասիրության կարևորությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման համար, ինչն իր ազդեցությունը կունենա նաև Սևանա լճի հիմնախնդիրների հաղթահարման տեսանկյունից։

Նա նաև շեշտել է, որ «Ինվայըրմենթ Գրուփ» ՍՊԸ-ն գնահատման ընթացքում սերտորեն համագործակցել է ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համապատասխան ստորաբաժանումների և այլ շագարգիռ կողմերի հետ՝ ապահովելու համար փաստաթղթի համապատասխանությունը վեր հանված կարիքներին։

Աշխատաժողովն ավարտվել է այն փոխըմբռնմամբ, որ մշակվել է շատ կիրառելի նյութ, որը հիմք կհանդիսանա ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համար՝ Հայաստանում կրկնակի (երկրորդային) ջրօգտագործման խթանման ուղղությամբ համապատասխան քաղաքականության և օրենսդրական կարգավորումների մշակման ուղղությամբ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ի՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հոկտեմբերի 29-ինԿասեցվել է տանձի համով ոչ ալկոհոլային գազավորված ըմպելիքի արտադրությունըWSJ. Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետԱբրահամյան․ «Հաղթող Ադրբեջան» կարգախոսը մարում է, Բաքվի խնդիրներն ավելի են սրվումԽողովակները հողից հանելու և ապամոնտաժելու պահին 3 անձ ձերբակալվել է, այդ թվում զոդողն ու վարորդը Ավտովթար՝ Շիրակի մարզում․ Ազատանում բախվել են «Infinty»-ն և «Լադա»-ն․ կա վիրավոր Երևանում մահացած վիճակում հիվանդանոց է տեղափոխվել 1 ամսական աղջիկ․ նախաձեռնվել է քրեական վարույթՕբաման միացել է նախընտրական քարոզարշավին«Հրապարակ»․ Հող են պատրաստում Հայաստանում որոշ կուսակցությունների գործունեությունը կասեցնելու համար «Փաստ». Երկուսն էլ խոսում են ջախջախելու մասին «Հրապարակ»․ Վահագն Խաչատուրյանի առողջական վիճակը վատթարացել է «Ժողովուրդ». 2 ամիս Ծավում արգելեցին ջուր խմել, հիմա ասում են՝ սնդիկը նորմայի մեջ է․ ո՞վ է պատասխան տալու սրա համար «Փաստ» . «Քաղաքական հոգեհանգիստ» և վերահաս կոլապս. ի՞նչ է սպասվում իշխող ուժին «Հրապարակ»․ ՌԴ-ում Կոպիրկինին փոխարինողի անունն է քննարկվում «Ժողովուրդ». Մարտի 1-ի գործով Փաշինյանի շահերը պաշտպանած, ապա դատավորի պաշտոնից հեռացված Գիվի Հովհաննիսյանը դիմել է ՄԻԵԴ «Փաստ». «Ներողության» քաղաքականությունը. արդյո՞ք Բաքուն նոր նախապայման է դնում խաղաղության պայմանագրի ճանապարհին «Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանի կնոջ շինարարական ընկերությունը մի քանի խոշոր տենդեր է շահել «Ժողովուրդ». Փաշինյանը շտապեցնում է սահմանադրական փոփոխությունները․ կիրակի օրը ՔՊ վարչության արտահերթ նիստ է «Փաստ». ՀԷՑ-ը զբաղված է մարդկանց նյարդերը քայքայելու և էլեկտրական տեխնիկան փչացնելու գործով «Փաստ». Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները Dodge Charger-ը վերադառնում է Եվրոպա՝ էլեկտրական և բենզինային տարբերակներովApple-ը մտադիր է սենսորային էկրանով MacBook-եր թողարկել Գեյթսը նշել է 4 մասնագիտություն, որոնք կարող են դիմակայել արհեստական բանականությանը Առաքման ռոբոտներին մեղադրում են մարդկանց գաղտնի տվյալները հավաքելու մեջՀայտնի է դարձել iPhone 18e-ի հնարավոր բնութագիրը Ջուր չի լինի. հասցեներVan Cleef & Arpels-ի երկնային ժամացույցըՏիեզերքում «պահապանների» նավատորմ ստեղծելու առաջարկ է հնչելԾավի ջուրը անվտանգ է՝ խմելու և կենցաղային նպատակներով օգտագործման համարT. rex-ի ազգական դինոզավրի կմախքը վաճառվել է 47,3 միլիոն դոլարովԹուրքիան խիստ նախազգուշացում է արել Ուկրաինային և Ռուսաստանին՝ Սև ծովում հարձակումների վերաբերյալՄիջադեպ է տեղի ունեցել «Ճրագ Հոլլ» ռեստորանային համալիրում. կան վիրավորներ«Զվարթնոց»-ից իրավապահները ռուսաստանյան «Լուդինգ»-ի համահիմնադիր Վարժապետյանին տարել են բաժանմունք. 24NewsԸստ ընտրության նախնական արդյունքների՝ Իսրայելում ոչ մի կուսակցություն չի ստանում բավարար ձայներ՝ կառավարություն ձևավորելու համարԻսպանիայում երկաթուղային աղետից հետո եռօրյա սուգ կհայտարարվիՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետՀայաստանի գավաթ․ Ալաշկերտը Տոգոլայի հեթ-տրիկի շնորհիվ ջախջախեց ԲԿՄԱ-ինՄարդիկ վարկերի տակ ճռռալու են․ Փաշինյանը շատ վտանգավոր բան ասեց, պետք է խելքի՛ գալ. ՇարմազանովCOP17-ի շրջանակում մեկնարկել է Երևանի՝ կենսաբազմազանության պահպանության համաշխարհային գործողությունների հարթակըԽոշոր հրդեհ է բռնկվել Սևանում․ հրշեջ-փրկարարները կանխել են կրակի տարածումըԿԲ-ն զգուշացնում է․ խարդախները կեղծ փաստաթղթերով փորձում են վարկեր ստանալ քաղաքացիների անունիցԵվրահանձնաժողովը բացառել է ռուսական գազի վերադարձը ԵՄ նույնիսկ Ուկրաինայում խաղաղության հաստատումից հետոՍփյուռքի ջախջախիչ մեծամասնությունը դեմ է Սահմանադրության փոփոխությանը. ԲագրատունիԲյուջեով պլանավորված պետական ներդրումների զգալի մասը չի իրականացվում․ «ԼՈՒՅՍ» հիմնադրամՌանի կի Վավ. Հնդկաստանի ստորգետնյա աստիճանավոր ջրհորըՓլուզում՝ Երևանի Օտյան փողոցում․ կան հոսպիտալացվածներՓոքրիկ գեներալ և ապագա բժիշկ. Էդգարն ու Նուշիկը իրենց մեծ երազանքները բերեցին ԱրցախիցԶախարովան արձագանքել է «իվանների» մասին Առուշանյանի հայտարարությանը. «Նա առաջին հերթին նվաստացրել է Հայաստանի ժողովրդին»Կիմ Չեն Ընը պատի տակ նախանձում է, մտածում է՝ «արա Кто этот Никол?». ԶոհրաբյանԹրամփը չի բացառել Վենեսուելան ԱՄՆ 51-րդ նահանգ դարձնելու հնարավորությունը
Ամենադիտված